Սկսի՛ր կարիերադ որպես Լայվ խաղավար
Զարգացրու՛ կարիերադ մեզ հետ
Մեր առավելությունները
Բոնուսներ
Մրցունակ աշխատավարձ
Մենք առաջարկում ենք աշխատանքային շուկայի բարձր չափանիշներին համապատասխանող վարձատրություն, որը պարբերաբար վերանայվում է՝ արտացոլելով աշխատակցի մասնագիտական աճն ու գրանցած արդյունքները:
01
Առողջություն
Առողջության ապահովագրություն
Մենք հոգ ենք տանում մեր թիմի և նրանց սիրելիների մասին՝ տրամադրելով առողջության ապահովագրության փաթեթ ինչպես աշխատակիցների, այնպես էլ նրանց ընտանիքի անդամների համար:
02
Տրանսֆեր
Հարմարավետ տեղափոխում
Մենք հոգում ենք մեր աշխատակիցների ամենօրյա տեղափոխման մասին՝ ապահովելով հարմարավետ և արագ երթևեկություն դեպի աշխատավայր և հակառակ ուղղությամբ:
03
Սպորտ
Անվճար մարզասրահ, յոգա և պիլատես
Մենք խրախուսում ենք առողջ ապրելակերպը․ մեր գրասենյակում գործող մարզասրահն ու յոգայի և պիլատեսի պարապմունքներն անվճար հասանելի են մեր բոլոր աշխատակիցներին:
04
Բոնուսներ
Բոնուսային համակարգ
Աշխատակիցները հնարավորություն ունեն մասնակցելու մեր ամսական բոնուսային ծրագրին, որի KPI չափանիշները սահմանվում են՝ ելնելով ընկերության ընթացիկ առաջնահերթություններից: Բացի այդ, մենք առաջարկում ենք ռեֆերալ բոնուս՝ մեր թիմ նոր մասնագետներ հաջողությամբ ներգրավելու համար:
05
Հետաքրքրի՞ր է:
Եկեք պարզենք։
Պատրա՞ստ եք դառնալ մեր թիմի մի մասը: Մեր թիմին միանալու համար կարող եք պարզապես ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) մեր էլեկտրոնային հասցեին, գրել անձնական հաղորդագրություն սոցիալական ցանցերում, կամ պարզապես լրացնել հայտը կայքում:
Մեզ մոտ խաղերը վարում ենք 14 լեզվով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, պորտուգալերեն, կորեերեն, սվահիլի և այլն: Թեև անգլերենի իմացությունը բարձր է գնահատվում և հաճախ օգտակար է միջազգային գործունեության համար, այն խիստ պարտադիր չէ, եթե Դուք ազատ տիրապետում եք մեր աշխատանքային լեզուներից որևէ մեկին:
Եթե Դուք չեք տիրապետում նշված լեզուներից ոչ մեկին, կարող եք միանալ մեզ որպես խաղաթղթավար:
Աշխատակիցները հնարավորություն ունեն մասնակցելու ընկերության բոնուսային համակարգին: Յուրաքանչյուր ամիս սահմանվում են կատարողականի առանցքային ցուցանիշների (KPI) չափանիշներ:
Այս չափանիշները հաջողությամբ կատարելու դեպքում աշխատակիցները կարող են ստանալ ամսական բոնուս՝ իրենց աշխատավարձի 10%, 20% կամ նույնիսկ 30%-ի չափով՝ կախված կատարողականի մակարդակից:
Բացի այդ, մենք առաջարկում ենք բոնուս՝ մեր թիմ նոր մասնագետներ հաջողությամբ ներգրավելու համար:
Մեզ մոտ աշխատանքը հերթափոխային է, որը ապահովում է անխափան գործունեություն: Հերթափոխը ներառում է 8-ժամյա առավոտյան, երեկոյան և գիշերային գրաֆիկների կանոնավոր հաջորդականություն: Գիշերային հերթափոխից հետո աշխատակիցը ունենում է երկու հաջորդական հանգստյան օր՝ նախքան հաջորդ շրջափուլի վերսկսումը:
ՀԵՏԱՔՐՔՎԱ՞Ծ ԵՔ
ԼԱՅՎ ԽԱՂԱՎԱՐԻ
ԱՇԽԱՏԱՆՔՈՎ
Միացեք մեզ այսօր․ մենք այստեղ ենք՝ ձեր հարցերին պատասխանելու և վստահելի գործընկեր դառնալու համար։